Խափանվել է Ադրբեջանի առաջատար բանկերից մեկի համակարգը
Հուլիսի 1-ից դադարեցվել է Ադրբեջանի խոշորագույն բանկերից մեկի՝ Ադրբեջանի Միջազգային բանկի աշխատանքը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատճառը բանկի էլեկտրոնային տվյալների բազայում առաջացած տեխնիկական խնդիրներն են եղել:
Խնդիրները վերացվել են, սակայն դրանք կրկին ի հայտ են եկել երեկոյան, և բանկի ղեկավարությունը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը:
Դադարեցված է նաև բանկի բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: