823 դիտում
22:49 01-07-2014
Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը:
Երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել բարի երթ: «Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի կրողներ, հավաքվել եք Հայաստանում՝ ձեր մասնակցությամբ հատուկ շունչ և ջերմություն հաղորդելով այս գեղեցիկ միջոցառմանը: Համաշխարհայնացման այս դարաշրջանում մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնադրսևորման, բարեկամական կապերի ամրապնդման և ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցն է: Ես շնորհակալ եմ ձեզ, որ ապրելով սփյուռքում դուք մեծ առաքելություն եք իրականացնում՝ արվեստի շնորհիվ ոչ միայն պահպանելով ձեր ազգային նկարագիրը, այլև հարստացնելով ձեր բնակության երկրի մշակութային խճանկարը:
Ձեր մասնակցության շնորհիվ այս դահլիճում համախմբվել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի արվեստասեր հանրությունը: Այս եռամիության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Միայն միասնության շնորհիվ մենք ի զորու ենք հաղթահարելու համայն հայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները», - նշել է կառավարության ղեկավարը:
Ընդգծելով, որ այս փառատոնը հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու վառ դրսևորում է, վարչապետը հորդորել է մասնակիցներին շարունակել հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանն ուղղված նվիրական գործունեությունը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ողջ հայությունը մեծ ջանքեր է գործադրում պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Դուք ձեր ուրույն նպաստն եք բերում այդ գործընթացին՝ բարձր պահելով հայի անունն ու պատիվը, մասնակցելով ազգային միջոցառումներին, տարածելով ազգային հարուստ մշակութային ավանդույթները», -հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայ ազգի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելու համար:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև համագործակցության ընդլայնումը, երիտասարդ հայ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, ժամանակակից հայ արվեստի զարգացումն ու տարածումը: Փառատոնի շրջանակում մայր հայրենիքում ցուցադրական ելույթներով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայկական պարախմբերն ու երգչախմբերը, հայ դուդուկահարներն ու անհատ կատարողները, լրագրողները:
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
20:12 12-07-2016
Մեկնարկում է «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը
580 դիտում
13:35 29-06-2015
Մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ փառատոնը
5109 դիտում
21:27 04-08-2016
Ստեփանակերտում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» երկրորդ փառատոնը
Այս բաժնից
1027 դիտում
13:59 27-09-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
367 դիտում
13:31 27-09-2024
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Նա առանձնազրույցի է ունեցել Գարեգին Բ-ի հետ
319 դիտում
13:14 27-09-2024
Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան