Քիչ առաջ ադրբեջանցիները Տավուշի մարզում փորձել են դիվերսիոն գործողություններ իրականացնել և հայտնվել են շրջափակման մեջ
Տավուշի մարզում քիչ առաջ հակառակորդի կողմից դիվերսիայի փորձ է իրականացվել: Այս մասին [b]SHAMSHYAN.co[/b]m-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նախնական տեղեկություններով՝ մեր կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Հայկական կողմը կարողացել է փակել ադրբեջանցիների առաջխաղացումը և նրանց վերցրել է շրջափակման մեջ:
Արծրուն Հավհաննիսյանը նշեց, որ մանրամասների մասին ավելի ուշ տեղեկություններ կփոխանցեն: