ԱՄՆ-ը կրկին կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպելու և քննարկելու Արցախի հիմնախնդրի լուծման ուղիները
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենթ Հարթլին կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ակտիվություն ցուցաբերել ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը և կրկին հանդիպել:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ֆրանսիայի նախագահ Օլանդից Փարիզում հանդիպելու առաջարկ կստանան: Մայիսի կեսին տարածաշրջան կատարած այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունելու պատրաստակամություն հայտնեց»,-ասված է Հարթլիի տարածած հայտարարության մեջ:
«Բանակցություններն ավելի առարկայական դարձնելու Շվեյցարիայի նախագահ Բուրքհալթերի կոչը նույնպես հնարավորություն է տալիս կողմերին զարգացնելու խաղաղ գործընթացը»,-ասել է ամերիկացի դիվանագետը Վիեննայում ԵԱՀԿ տարեկան կոնֆերանսում ունեցած իր ելույթի ժամանակ: