211652_close_icon
views-count4991 դիտում article-date 15:20 01-07-2014

Կարբի գյուղում բախվել են Mercedes-ը և Citroen-ը. վերջինս հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42-կմ հատվածում՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 27-ամյա Աշոտ Միսակյանի վարած Mercedes մակնիշի 07 SL 914 համարանիշի և Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 22-ամյա Երվանդ Քոչարյանի վարած Citroen մակնիշի 35 OD 385 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Բախման հետևանքով Citroen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Citroen-ի վարորդը: Նախնական տվյալներով՝ Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 600.000 դրամ, իսկ Citroen մակնիշի մեքենայինը` 800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Mercedes մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 43.000 դրամ, իսկ Citroen-ինը` 96.000: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր