211652_close_icon

Երևանում հաշմանդամների ավտոտրանսպորտային միջոցների կայանման հատվածներում կարգելվի այլ մեքենաների կանգառն ու կայանումը

views-count1137 դիտում article-date 17:35 30-06-2014
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ նախորդ շաբաթ ՃՈ և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուսումնասիրություններ են իրականացվել ավելի քան 800 տրանսպորտային միջոցներում: Օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Զեկուցվել է նաև, որ չթույլատրված վայրերում ավտոտրանսպորտային միջոցների կայանման, վարորդների ծխելու, բջջային հեռախոսով խոսելու դեպքերը բացառելու նպատակով Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից մայրաքաղաքի կանգառագոտիներում կազմակերպվել է հերթական ակցիան: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ՃՈ հետ համատեղ շարունակել այդ ուղղությամբ աշխատաքներն ու նմանօրինակ ակցիաները: Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել ավտոկայանատեղերի համար սահմանված վայրերի մետաղական կոնստրուկցիաներով սահմանազատման դեպքերի մասով՝ բացառելով դրանց կրկնման հնարավորությունը: Հանձնարարվել է համապատասխան նշաններով կահավորել Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված առանձին հատվածները` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:

Նմանատիպ նյութեր