211652_close_icon
views-count6031 դիտում article-date 10:39 30-06-2014

Հալաբյան փողոցի ավտոտնակներից մեկում գյուրզա է հայտնաբերվել

Հունիսի 30-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 48 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարաները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 29-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում օձ է նկատվել. անհաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարաներն առանձնատանը հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր