Եվրո 2016. Հոլանդիան դժվարին պայքարում հաղթեց Ղազախստանին. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Հոլանդիայի հավաքականը տնային խաղում արժանացավ Ղազախստանի հավաքականի համառ դիմադրությանը: Արդեն 17-րդ րոպեին ղազախները անակընկալ կերպով առաջ անցան հաշվի մեջ: Հոլանդացիների հաջողվեց հաշիվը հաավասարեցնել 62-րդ րոպեին, երբ դիպուկ հարվածով աչքի ընկավ Կլաս-Յան Հունտելաարը: Դրանից երկու րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով, երբ խաղադաշտից հեռացվեց Բաուիրժան Ջոլիչևը: Քանակական առավելություն ստացած հոլանդացիները կարողացան հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել 82-րդ րոպեին: Աչքի ընկավ Աֆելայը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց վան Պերսին, ով 89-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Հոլանդիայի հավաքականը իր առաջին երեք միավորը վաստակեց ընթացիկ ընտրական փուլում: Հարկ է նշել, որ A խմբի մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Իսլանդիայի և Չեխիայի հավաքականները:
[b]Հոլանդիա – Ղազախստան՝3:1[/b]
Գոլեր՝ Հունտելար 62՛, Աֆելայ 82՛, վան Պերսի 89՛ (11մ) – Աբդուլին 17՛