4138 դիտում
10:30 29-06-2014
Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի բնակիչները Տարոն Մարգարյանից սուզանավ են խնդրելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունիսի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ավան վարչական շրջանում: Բնակիչները զբաղվում էին ջրահեռացման և ասֆալտի քանդման աշխատանքներով:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում նրանք արդարացիորեն բարձրաձայնեցին, որ վաղ առավոտից նկատել են, որ տների նկուղներում սկսել է ջուր լցվել: Կեսօրին ջրի բարձրությունը անցել է 50 սանտիմետրը, և տեղի ուժերով կատարել են ջրահեռացման աշխատանքներ, սակայն՝ ապարդյուն: Ջուրը շարունակում է լցվել:
Բնակիչները փողոցի ասֆալտի շերտը քանդելով նկատել են, որ գետնի տակից խմելու ջուր է դուրս գալիս, սակայն չգիտեն, թե որտեղ է վնասվել խողովակը: «Արդեն զանգահարել ենք քաղաքապետարան, վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն պատասխանում են, թե շաբաթ և կիրակի չեն աշխատում: Իսկ ջուրը շարունակում է բարձրանալ ու երևի գիշերն արդեն նկուղներից կլցվի տները»,- զայրացած ասացին բնակիչները:
Բնակիչները պատմում էին, որ երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավանի թաղապետն էր, նման խնդիրներ առաջանալու դեպքում հրատապ լուծվում էին, իսկ ներկայիս թաղապետն, ասես, հայտնի «Ոսկե հորթ» ֆիլմի Պանիկովսկին լինի. կաղ է, չի կարողանում գալ դեպքի վայր, սուտ կույր է, չի տեսնում այս վիճակը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` այս խնդրով պետք է զբաղվի Ավան վարչական շրջանի ղեկավարի ենթակայության տակ գտնվող կոմունալ բաժինը:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել պատկան մարմինների տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6744 դիտում
11:37 31-01-2018
«Ֆասթ Կրեդիտ»-ի նոր՝ 22-րդ մասնաճյուղը բացվել է Ավան համայնքի Խուդյակով 69/1 հասցեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20446 դիտում
11:29 19-08-2017
Աշտարակի քաղաքապետն իր շռայլություններով հետ չի մնում Տարոն Մարգարյանից. միլիոններ են ծախսվել. armlur.am
18142 դիտում
08:40 08-03-2018
«Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները Տարոն Մարգարյանից տոնական բացիկ չեն ստացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
721 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
610 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
811 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am