211652_close_icon
views-count3060 դիտում article-date 00:08 27-07-2014

Telekom Cup 2014.«Բավարիա»-ն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բորուսիա»-ին. տեսանյութ

Համբուրգում մեկնարկել է «Telekom Cup 2014» կոչվող ոչ պաշտոնական ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են Բունդեսլիգայի 4 թիմեր` «Բավարիա»-ն, Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն, «Համբուրգ»-ը և «Վոլֆսբուրգ»-ը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Վոլֆսբուրգ»-ը և «Համբուրգ»-ը խաղի հիմնական ժամանակում հաղթողին չպարզեցին` գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթող դուրս եկան «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստները: Եզրափակիչ խաղի մյուս մասնակիցը որոշվեց «Բավարիա»-«Բորուսիա» խաղում: Խաղի հաշիվը բացեց մյունխենցիների նորեկ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ երկրորդ խաղակեսում Ֆրանկ Ռիբերին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խաղի մնացած ժամանակահտվածում մրցավարը երկու 11 մետրանոց նշանակեց «Բավարիա»-ի դարպասին: Երկու դեպքում նշակետին մոտեցավ Մաքս Կրուզեն և երկու դիպուկ հարվածից հետո հավասարեցրեց հաշիվը: Հետխղայա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Պեպ Գվարդիոլայի սաների հարվածները: Հավելենք, որ մրցաշարի կանոնակարգի համաձայն խաղերը տևողությունը կազմում է 60 րոպե: Յուրաքանչյուր խաղակեսը 30 րոպե: Խաղի հիմնական ժամանակում հաղթողը ի հայտ չգալու դեպքում անմիջապես նշանակվում է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: «Բավարիա» - «Վոլֆսբուրգ» եզրափակիչ խաղը կկայանա այսօր: [b]«Բավարիա» - «Բորուսիա» Մ` 2:2, 11մ.` 5:4[/b] «Իմթեք Արենա». Համբուրգ Գոլեր` Լևանդովսկի 28' , Ռիբերի 33' – Կրուզե 42' (11մ), 60' (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր