211652_close_icon
views-count5801 դիտում article-date 18:46 27-06-2014

Տնօրենի աշխատասենյակից ատրճանակ, բանկոմատի 7 քարտ, կանխիկ գումար, ժամացույց և ձեռնաշղթա գողացողին հայտնաբերեցին

Հունիսի 27-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Գևորգ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ, ձեռքի ժամացույց, բանկոմատի 7 քարտ և ձեռնաշղթա: Ըստ Գևորգ Ա.-ի` նշված իրերը, ինչպես նաև 460.000 դրամը, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը գողացել է Ազատության պողոտայում գտնվող հաստատություններից մեկի տնօրենի աշխատասենյակից: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր