211652_close_icon
views-count1023 դիտում article-date 17:58 27-06-2014

3.5 գրամ հերոին և սուբոտեքսի կես դեղահաբ` պատշգամբից

Հունիսի 26-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Ավիկ Գ.-ի բնակարանում: Պատշգամբում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված մոտ 3.5 գ ընդհանուր կշռով հերոին թմրամիջոցի նմանվող զանգված և սուբոտեքսի կես դեղահաբ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր