211652_close_icon
views-count866 դիտում article-date 17:50 27-06-2014

Եվս մեկ քայլ` միջազգային որոնողափրկարարական թիմ ունենալու ճանապարհին

Հունիսի 27-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «Տարածաշրջանային արագ արձագանքման թիմերի» հայաստանյան ծրագրի 2014 թ. երկրորդ ղեկավար նիստը: ԱԻ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն ընդունեց Շվեյցարիայի համագործակցության հարավային Կովկասի գրասենյակի (ՇՀԳ) հումանիտար ծրագրերի ղեկավար Մարտինա Ռամմինգի ղեկավարած պատվիրակությանը: Ծրագրի շրջանակներում ձևավորվել է միջազգային չափանիշներին համապատասխանող երեք քաղաքային որոնողափրկարարական թիմ` Երևանում, Սյունիքի և Շիրակի մարզերում։ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանն ամփոփեց Երևանում և Գյումրիում տարածաշրջանային արագ արձագանքման թիմերի հետ անցկացված վարժանքների ու վերապատրաստման դասընթացների արդյունքները։ Նիստի մասնակիցներն քննարկեցին հունիսի 29-ին Սյունիքում կայանալիք վարժանքի նպատակներն ու խնդիրները, ծանոթացան հուլիսի 2-3-ը 36-ժամյա ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքներին: Անդրադառնալով գույքի, պահեստների պահպանմանն ու վարժանքի տեղանքների հետ կապված հարցերին` ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նշեց, որ Երևանի պահեստների ծածկն ամբողջովին վերանորոգվել է և հիմա ընթանում են պահեստների ներսի կահավորանքի աշխատանքները: Ամփոփելով Շիրակի մարզում անցկացված վարժանքի արդյունքները և գնահատելով ձեռքբերումներն ու բացթողումները` ԱԻՆ ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան, գնդապետ Գ. Հովակիմյանը նշեց. «Գյումրիում նախավարժանքը բավական հաջող անցավ: Ուսումնավարժանքի արդյունքում Շիրակի թիմը մեծ քայլով առաջ գնաց»: ՓԾ տնօրեն Ս. Ազարյանն առաջարկեց համատեղ դասընթացներ կազմակերպել` առկա բացթողումներն լրացնելու նպատակով։ Քննարկվեցին նաև բժիշկների վերապատրաստման, սողանքների ուսումնասիրման, որոնող սարքերի հարցերը: Ս. Ազարյանը նշեց, որ այս տարի նախաստեսվում է 5-շաբաթյա դասընթացներին ներգրավել նաև 15-հոգանոց բժշկական խումբ։ ՇՀԳ հումանիտար ծրագրերի ղեկավար Մարտինա Ռամմինգն ու «Տարածաշրջանային արագ արձագանքման թիմերի» ծրագրի համակարգող Անտոն Բիլանգը հիմնականում դրական գնահատեցին մինչ օրս իրականացված աշխատանքները և հայկական կողմի հետ քննարկեցին սեպտեմբերին մեկնարկող ծրագրի երկրորդ փուլի հետ կապված հարցերը։

Նմանատիպ նյութեր