211652_close_icon
views-count15107 դիտում article-date 10:44 27-06-2014

ՀՀ ՊՆ N զորամասի УАЗ մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում հայտնվել է բնակելի տան մեջ. կա 1 զոհ, վիրավորների ինքնությունը ճշտվում է. ԼՐԱՑՎԱԾ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Քաղաքացիներն ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել, որ Բերդ քաղաքից դեպի Մեհրաբ տանող ճանապարհին գտնվող՝ Արծվաբերդ գյուղի տարածքում, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ УАЗ 3962 մակնիշի ՊՆ 3447 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ժամկետային զինծառայող Ալիկ Հարությունյանը նշված ավտոմեքենայով Արծվաբերդ գյուղում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվեով անցնելով քաղաքացու տան այգու միջով՝ մխրցվել է տան մեջ, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել: Այս պահին դեպքի վայր է ժամանում Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանում են նաև շտապօգնության բրիգադներ, քանի որ ահազանգողները տեղեկացրել են, որ, իրենց կարծիքով, УАЗ-ը զինվորներ է տեղափոխելիս եղել: Ժամանում են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ինչպես նաև տեղի ռազմական ոստիկանության սպայակազմը: Դեպքի վայր են ժաանել ճՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում մահացել է Մեհրաբի զորամասի բուժակ, 64-ամյա Արևշատ Բաբասյանը: Ավտոմեքենայի մեջ է եղել նաև նշված զորամասի բուժկենտրոնի պետ Արման Բեջանյանը: Այս պահին հրշեջները պայքարում են հրդեհի մարման և տարածման դեմ:

Նմանատիպ նյութեր