211652_close_icon
views-count2946 դիտում article-date 23:44 26-06-2014

Թմրամոլությունն անդարձելի հետքեր է թողնում նաև սեռական կյանքի վրա

Թմրամոլությունը թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն Է, որը դրսևորվում է այս նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայկական սեքսոլոգների ասոցիացիայի անդամ, բժիշկ սեքսապաթոլոգ Արման Մարգարյանը: Ըստ նրա` թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ «Սա քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ Թմրանյութերը առաջինը ցուցաբերում են սպեցիֆիկ ազդեցություն նյարդային համակարգի վրա, այնուհետև ամբողջ օրգանիզմի վրա` անտարբերության չմատնելով նաև ռեպրոդուկտիվ համակարգը արական և իգական սեռերի մոտ: Անդարձելի հետքեր են թողնում նաև սեռական կյանքի վրա: Թմրանյութերի տևական կիրառման դեպքում առաջացած նյարդային և հորմոնալ խանգարումների, ուղեղի` հիպոթալամո -հիպոֆիզար համակարգի թերֆունկցիայի հետևանքով` թմրամոլների մոտ սեռական ցանկությունը նվազում է, տղամարդկանց մոտ առաջանում են խնդիրներ` կապված էրեկցիայի հետ: Ամերիկյան գիտնականները, հետազոտություններ կատարելով, եկել են այն եզրահանգման, որ տևական ժամանակ թմրանյութեր կիրառողներին չի օգնում նույնիսկ «ՎԻԱԳՐԱ»-ն: Արյան մեջ իջնում է տեստոստերոնի մակարդակը, որն ապահովում է սեռական ցանկությունը երկու սեռերի միջև: Արական սեռի մոտ նկատվում է սերմի որակական և քանակական հատկությունների կտրուկ նվազում, սպերմատոգենեզի խանգարում, ինչպես նաև սպերմատոզոիդների մուտացիաներ, ինչը մեծացնում է ռիսկը անոմալ ծնունդների` ինչպես ֆիզիկապես թերզարգացած, այնպես էլ` մտավոր: Մեծ է նաև անպտղությունների ռիսկը»,- նշում է սեքսապաթոլոգը:

Նմանատիպ նյութեր