ԱԱ-2014. Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականները 1/8 եզրափակիչում են. տեսանյութ
Ավարտին է մոտենում 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլը: G խմբում քիչ առաջ ավարտվեցին վերջին երկու հանդիպումները: Գերմանիայի հավաքականը Թոմաս Մյուլլերի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն և խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Զուգեհառեբար ընթացող խաղում Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Գանայի ընտրանուն, սակայն խմբում զբաղեցրեց երրոդ տեղը և հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանը: Հատկանշական է, որ պորտուգալացիներին հաղթանակ պարգևեց թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Այս խմբից 1/8 եզրափակիչ փուլի երկրորդ ոււղեգրին արժանացավ ԱՄՆ-ի հավաքականը, որը գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ գերազանցեց պորտուգալացիներին:
[b]Գերմանիա - ԱՄՆ`1:0[/b]
Գոլ` Մյուլլեր 55’
[b]Պորտուգալիա – Գանա` 2:1[/b]
Գոլեր` Բոյե 31’ (ինք), Ռոնալդու 80’ – Գյան 57’