741 դիտում
17:52 26-06-2014
«Արարատը» փորձարկում է երկու ֆրանսիացի ֆուտբոլիստների
«Արարատը» շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին: Ձորաղբյուրի մարզաբազայում մարզվող մեր թիմին միացել են երկու ֆրանսիացի ֆուտբոլիստներ. «Արարատում» փորձաշրջան են անցնում կիսապաշտպան Զավեն Բուլուտը և հարձակվող Ռոբին դի Լաուրոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա Բուլուտը հանդես է եկել ֆրանսիական «Սենտ Էթյեն» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` Ֆրանսիայի Մ-17 պատանեկան հավաքականի կազմում:
25-ամյա դի Լաուրոն հանդես է եկել ֆրանսիական «Լանս» ակումբի երկրորդ թիմում, ինչպես նաև` տեղի «Պաու» և «Իստր» թիմերի կազմում: Երկու ֆուտբոլիստների վերջին ակումբն էր Մարսելի հայ համայնքի «Արձիվը»:
Միևնույն ժամանակ, «Արարատը» բանակցում է մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստների հետ`թիմի կազմը լրջորեն համալրելու նպատակով:
Հավելենք, որ մոտ օրերս հայտնի կդառնա «Արարատի» նոր գլխավոր մարզչի անունը: Ներկայումս բանակցություններ են ընթանում արտասահմանցի երկու մասնագետների հետ:
Նմանատիպ նյութեր
15172 դիտում
10:47 01-08-2014
Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով սպանված 20-ամյա Արարատը ընտանիքի միակ տղան էր, 4 ամսից վերադառնալու էր
Այս բաժնից
1702 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1576 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4618 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը