211652_close_icon
views-count1304 դիտում article-date 19:00 26-06-2014

Իրենից 20 տարի փոքր անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդը տուգանվեց ընդամենը 155, 000 դրամով

35-ամյա Սերժիկ Մուրադի Չաթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տարիներ շարունակ ճանաչելով Աշտարակ քաղաքի բնակչուհի Մ. Բ-ին, նախապես իմանալով, որ նա անչափահաս է, ամուսնության նպատակով փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, որոշել է Ս. Չաթոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի` 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]- ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր