211652_close_icon

Բոատենգն ու Մունտարին հեռացվել են Գանայի հավաքականից

views-count1197 դիտում article-date 16:18 26-06-2014
Գանայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջեյմս Կվեսի Ապիան թիմի կազմից հեռացրել է երկու խաղացողների: Խոսքը գնում է թիմի կիսապաշտպաններ Կևին-Պրինս Բոատենգի և Սալի Մունտարիի մասին: Նման որոշման պատճառ է հանդիսացել երկու խաղացողների միջև երկու օր առաջ տեղի ունեցած վեճը: Հիշեցնենք, որ Գանայի հավաքականը ներկայումս գտնվում է Բրազիլիայում, որտեղ մասնակցում է աշխարհի առաջնությանը: Այսօր խմբային փուլի վերջին խաղում գանացիները կմրցեն Պորտուգալիայի հավաքականի հետ:

Նմանատիպ նյութեր