211652_close_icon
views-count1285 դիտում article-date 15:52 26-06-2014

Ուժեղ քամին տան տանիքներ է պոկել

Հունիսի 26-ին, ժամը 09.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 25-ին քամու հետևանքով մասնակի վնասվել է Նոր Ամանոս գյուղի երկու տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել է Հ.Ա.-ի և Լ.Ղ.-ի տան տանիքները` մասամբ: *** Հունիսի 26-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23 տան տանիքը քամին պոկել, տարել է. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հունիսի 25-ին տեղի ունեցած քամու հետևանքով պոկվել է Ա.Մ.-ի տան տանիքը ամբողջությամբ (42 քմ.) և ընկել մոտ 20 մ հեռավորության վրա: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր