211652_close_icon
views-count1065 դիտում article-date 10:32 26-06-2014

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով: [img]/ups/images/0428881001403764300956236.jpg[/img] Երևանում հունիսի 26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 28-30-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: [img]/ups/images/0575667001403764326649971.jpg[/img]

Նմանատիպ նյութեր