211652_close_icon
views-count1224 դիտում article-date 10:21 16-06-2014

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-20-ին շրջանների զագալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: [img]/ups/images/0780238001402899576272823.jpg[/img] Երևանում հունիսի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է: Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: [img]/ups/images/088937000140289961319622.jpg[/img]

Նմանատիպ նյութեր