211652_close_icon
views-count3643 դիտում article-date 22:00 25-06-2014

Սուտ խոսելու կործանարար հետևանքները

Աշխարհը անընդհատ փոփոխվում է տեխնոլոգիական առաջընթացի, քաղաքակրթական վերափոխումների, հեղափոխությունների պատճառներով: Դրանք ունեն հիմնական ընդհանրություն, և դա ակնհայտ է: Բոլոր փոփոխություները սկսվել են խոսքից, երբեմն նույնիսկ մեկ ելույթից, կամ նույնիսկ մեկ կարգախոսից: Արդյո՞ք սա նշանակում է, որ խոսքը կարող է փոխել աշխարհի շարժման ուղղությունն ու ընթացքը: Այս հարցը դեռևս ուսումնասիրման փուլում է, սակայն ստախոսների պարագայում մոտեցումն արդեն միանշանակ է: Մակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ ձախողակները սուտ են խոսում: Խորքային ուսումնասիրության դեպքում պարզվում է, որ մարդը սուտ է խոսում, որպեսզի փոխի իրականությունը, այն հարմարեցնի իր պայմաններին, իր խնդիրներին ու հետաքրքրություններին: Եվ խոսքը, թեկուզ և սուտ խոսքը իսկապես փոխում է իրականությունը, սակայն միայն մեկ մարդու համար: Ստախոսի համար աշխարհը սկսվում է շարժվել հակառակ ուղղությամբ, նրա նախաձեռնությունները ձախողվում են և նա ընկնում է այսպես կոչված՝ ձախորդության սև խոռոչը: Մեկ անգամ սուտ խոսելուց հետո մարդն ակամա շարունակում է սուտ խոսել: Այդպիսով նա կարծում է, որ անվերջ սուտ խոսելով ի վերջո կարող է հաջողության հասնել: Սա նուjնպես թյուրիմացություն է, որովհետև տևական ժամանակ սուտ խոսելու դեպքում ստախոսի ընթացքը դուրս է գալիս շրջանաձև ուղեծրից և հաջողության հասնելու հավանականությունը բացառվում է: Հաջողությունն ինքը երես է թեքում ստախոսից, և նա ոչ մի կերպ չի կարող կայուն և հաստատուն հաջողության հասնել, եթե չդադարի սուտ խոսելուց: Այսպիսով եթե սուտ խոսելուց որոշ ժամանակ հետո ստախոսը ձախողվում է, հիվանդանում, կորցնում ունցվածքը, ապա դա տեղի է ունենում օրինաչափորեն: Ստախոսն ինքն իրեն դուրս է դնում աշխարհից, տեղափոխում իրեն մեկ այլ՝ հորինված, գոյություն չունեցող աշխարհ: Եվ այդ պատճառով երբ հաջողությունը գալիս է՝ ստախոսին չի տեսնում և անցնում է նրա կողքով: Երբեմն մարդու նախաձեռնությունը ձախողվում է այն դեպքում, երբ ձախողվելը գրեթե անհավանական է: Դրա պատճառը ոչ թե անեծքն է կամ թուղթ ու գիրը, այլ՝ ասված սուտ խոսքը, որի ազդեցությամբ փոխվում է ստախոսի տեղը, դրությունը, և նա դառնում է անտեսանելի հաջողության աչքում: Սև խոռոչից դուրս գալը նույնքան հեշտ է, որքան նրա մեջ ընկնելը: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր