211652_close_icon
views-count1044 դիտում article-date 13:48 25-06-2014

2014 թվականի աշխարհի առաջնությունը կմնա պատմության մեջ. Ժերոմ Վալկե

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն կարծում է, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունը իր հետքը կթողի մրցաշարի պատմության մեջ: Նրա կարծիքով Բրազիլիայի խաղադաշտերում թիմերը ցուցադրում են ֆուտբոլի բարձրակարգ մակարդակ: « Այս առաջնությունը հավետ կմնա ՖԻՖԱ-ի և նման մրցաշարերի պատմության մեջ: Այն անմոռաց կլինի նաև երկրպագուների համար, ովքեր անբացատրելի էմոցիաներ են ապրում: Ընդհանուր առմամբ ներկայիս մրցաշարըի ընթացքը ֆուտբոլի օգտին է: Այստեղ թիմերը ցուցադրում են արտասովոր և բացառիկ խաղային մակարդակ»,-ասել է Վալկեն:

Նմանատիպ նյութեր