211652_close_icon
views-count1454 դիտում article-date 14:28 25-06-2014

Գիշերային բնակարանագողեր և արթնացած տանտիրուհիներ

Ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ գիշերը, ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հ.-ին, որը գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձել է ներս մտնել, սակայն տեսնելով իրեն` դիմել է փախուստի, որի ընթացքում գետին է գցել ձեռքին եղած բջջային հեռախոսը: Հեռախոսն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: *** Հունիսի 23-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1966 թ. ծնված Անահիտ Կ.-ի տուն գող է մտել: Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, հարևանը` 1959 թ. ծնված Համլետ Թ.-ն, գողություն կատարելու նպատակով իրենց տան պատուհանը հրելով` մտել է բնակարան, սակայն նկատելով իրեն` պատուհանից դիմել է փախուստի: Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Համլետ Թ.-ն Անահիտ Կ.-ի բնակարանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ: Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 23-ին, ժամը 10.30-ին, Համլետ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին: Համլետ Թ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր