Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հունիսի 25-26-ին շրջանների զգալի մասում, 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ին կնվազի 2-4 աստիճանով, 26-29-ը նունքան կբարձրանա:
[img]/ups/images/0129197001403674347447939.jpg[/img]
Մայրաքաղաքում հունիսի 25-26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
[img]/ups/images/0813783001403674371237760.jpg[/img]