1733 դիտում
00:02 25-06-2014
Այն մարդիկ, որոնք տեղափոխելու են հաշմանդամություն ունեցող մարդկանց, նույնպես կազատվեն տուրքից. Գրիգոր Մինասյան
Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջակելով վճարովի ավտոկայանատեղիներում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար առանձնացնել հատուկ տեղեր և դրանք կահավորել հատուկ ճանապարհային նշաններով: Այսօրվա ավագանու նիստում Գ. Մինասյանի առաջարկն ընդունվեց:
Լրագրողների հետ զրույցում Գ. Մինասյանն ասաց, որ առաջարկն արել է՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դիմել են քաղաքապետին՝ խնդրելով տեղափոխման դժվարություններ ունեցող հաշմանդամների համար հնարավորություն ստեղծել Երևան քաղաքում ազատ տեղաշարժվելու համար: «Բացի դրանից՝ Հայաստանը ստանձնել է միջազգային պարատավորություններ, որով պարտավորվել է նպաստել հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցությանը:
Այդ բոլորը հաշվի առնելով՝ քաղաքապետը որոշում կայացրեց նախատեսել մի ընթացակարգ, որով նշված հարցը լուծում կստանա, այսինքն՝ հարցին ամբողջական լուծում կտրվի»: Նա նշեց, որ նախատեսվում է արտոնություն սահմանել նշված հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Այսինքն՝ այդ տուրքը, որը պետք է վճարեր երևանցին, նրա փոխարեն վճարելու է քաղաքապետարանը:
Բացի դրանից, Երևանի բոլոր փողոցներում յուրաքանչյուր կողմի վրա մեկական հատված կառանձնացվի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այն մարդիկ, որոնք տեղափոխելու են հաշմանդամություն ունեցող մարդկանց, նույնպես կազատվեն այդ տուրքից, այսինքն՝ նշված ավտոմեքենան կազատվի տուրքից»:
Գ. Մինասյանը պարզաբանեց, որ Ճանապարհային ոստիկանության կողմից փողոցներում տեղադրած է լինելու հատուկ նշան, որը կարգելի մյուս մեքենաներին կայանել այդ հատուկ վայրերում. «Այսինքն՝ ինչպես մենք տեսնում ենք բազմաթիվ զարգացած երկրներում, յուրաքանչյուր փողոցի վրա հատկացված է առանձին տեղ, որտեղ այլ մեքենաները կայանելու իրավունք չունեն:
Այնտեղ կարող են կանգնել միայն հատուկ կարգավիճակ և արտոնություն ունեցող մեքենաները»: Նա նշեց, որ առաջարկը եղել է քաղաքապետի կողմից, և քննարկվել է բոլոր խմբակցություններում. «Ոչ ոք դեմ չէ նման նախաձեռնությանը, ինչը բնական է, քանի որ լավ գործ է արվում»:
Նա փաստեց, որ քաղաքապետի կողմից առաջարկվել է նաև փողոցներից բացի՝ հրապարակներում նույնպես հատկացնել նման տարածքներ, որոնք նախատեսված կլինեն միայն հաշմանդամություն ունցող անձանց համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
520 դիտում
18:07 26-11-2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ
988 դիտում
17:24 26-11-2024
Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում
1519 դիտում
16:50 26-11-2024
Խաբեության զոհ եմ․ «Յունիբանկը» կաշառել է դատախազին ու խարդախությամբ ուզում է խլել տունս․ Oragir.News