211652_close_icon
views-count2226 դիտում article-date 19:42 24-06-2014

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիին

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը խորապես կարևորել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման գործում Համաշխարհային բանկի աջակցությունը և հույս հայտնել, որ արդյունավետ գործընկերությունը կշարունակվի և առավել կընդլայնվի: Ժան-Միշել Հապին, բարձր գնահատելով Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և համարելով այն արժեքավոր փորձառություն և կառուցողական համագործակցության լավ օրինակ, պաշտոնապես ներկայացրել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում սույն թվականի սեպտեմբերին նախատեսվող նոր նշանակման վերաբերյալ ՀԲ նախընտրությունը` հանձինս տիկին Լաուրա Բեյլիի: Նա համոզմունք է հայտնել, որ տիկին Բեյլիի փորձառությունը և կարողությունները մեծապես կնպաստեն Բանկի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի հետ գործընկերության ՀԲ պորտֆելի գործող ծրագրերը և դրանց իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են Զարգացման քաղաքականության գործառնությամբ նախանշված միջոցառումների իրականացման առաջընթացը, առանձին անդրադարձ է կատարվել տեսչական բարեփոխումների և հանրային հատվածի արդիականացման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

Նմանատիպ նյութեր