Երկու ընկեր հարբած վիճակում հայհոյելով քաղաքացիներին շրջել են քաղաքում
Ռաֆայել Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 02.11.2013թ. Ադոնց և Ազատության փողոցների խաչմերուկում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Հրաչ Պետրոսյանի հետ միասին խուլիգանություն կատարելու դիտավորությամբ փողոցում հավաքված անձանց և պատահական անցորդների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ: Հրաչ Պետրոսյանը չնչին առիթից վիճաբանություն է հրահրել Ռազմիկ Վարդանյանի հետ, ոտքով հարվածել և վնասել է Ռազմիկ Վարդանյանի մեքենան:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օերնսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավն ու ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: