211652_close_icon
views-count10598 դիտում article-date 14:46 24-06-2014

Կոտայքի մարզում Chrysler-ի վարորդը վթարից հետո իրեն դրել էր Կնյազի տեղը՝ ասելով. «Կորցրել եմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի 87 VA 888 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Արմեն Վարդանյանի վարած Chrysler մակնիշի 14 ՕՍ 091 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհի հարևանությամբ գործող զովացուցիչ ըմպելիքների խանութի աշխատակիցները: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, քանի որ պարզվել է, որ 2 ավտոմեքենաներն էլ ապահովագրված են ընկերության կողմից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Chrysler-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել, և տեղի է ունեցել բախում, իսկ դասակի հրամանատար Հ. Գալստյանի հարցին, թե վարորդական իրավունքի վկայական նա ունի, թե ոչ, Chrysler-ի վարորդը սիրված «Տաքսի-տաքսի» կատակերգության գլխավոր հերոս Կնյազի (Կարպ Խաչվանքյան) օրինակով պատասխանեց. «Ո՞վ պռավա չունի, կորցրել եմ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր