211652_close_icon
views-count782 դիտում article-date 13:40 24-06-2014

Գողություն ավտոնորոգման կետից

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Ջանֆիդա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մուշեղ Պ.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արաքս գյուղում գտնվող անվադողերի վերանորոգման կետից գողացել է 2 անվադող` անվահեծերով` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր