Լիտվայի նախագահը Պուտինին համեմատել է Ստալինի և Հիտլերի հետ
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները համեմատել է այնպիսի մարտավարության հետ, որը ժամանակին կիրառել են Ստալինն ու Հիտլերը: Այդ մասին նա հայտարարել է գերմանական Focus պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
Լրագրողի հարցին, թե արդյոք նրա կողմից նման համեմատությունները չափազանց կտրուկ չեն, նա պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահը ազգային հարցը օգտագործում է ուրիշների տարածքները զավթելու համար՝ ճիշտ այնպես, ինչպես դա արել են վերը նշված 2 բռնապետերը։
Լիտվայի նախագահը մտավախություն է ունի, որ Մոսկվան կփորձի համոզել Բալթյան երկրներին լքել ՆԱՏՕ-ն՝ նավթի կամ գազի գների իջեցման դիմաց։
Նա շեշտել է, որ Ռուսաստանը ձգտում է իր ազդեցությունը տարածել նախկին ԽՍՀՄ երկրների վրա։