Թուրքիայի վարչապետը Ասադին համեմատել է Հիտլերի հետ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցելը նույնն է ինչ Ադոլֆ Հիտլերի ձեռքը սեղմելը:
«Ոչ մի տարբերություն չկա Ասադի, Հիտլերի, Սադամի, Կարաջիչի կամ Միլոշևիչի ձեռքը սեղմելու մեջ», - ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին մարտի 15-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է բանակցի Բաշար Ասադի հետ: Ավելի ուշ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունում հայտնել են, թե Քերին նկատի չի ունեցել Ասադի հետ անմիջական բանակցելը: