«Ալաշկերտի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայում
Հայտնի են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, որի հանդիպումները կկայանան հուլիսի 10-11-ին և 17-18-ին,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Առաջին փուլում հայկական թիմի հավանական մրցակիցները կարող են լինել. «Սելթիկ» (Շոտլանդիա), «Աստանա» (Ղազախստան), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Հապոել» (Բեր Շևա, Իսրայել), «Կուկեսի» (Ալբանիա) և «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա):
Չեմպիոնների լիգայի առաջին երկու փուլերի վիճակահանությունը կկայանա վաղը` հունիսի 19-ին: