211652_close_icon
views-count1005 դիտում article-date 13:31 23-06-2014

Շիրակցի մտավորականները պատրաստվում են դիմել ՀՀ կառավարությանը

Հունիսի 24-ին, ժամը 13:00-ին Շիրակի մարզի հանրաճանաչ պետական, հասարակական, մշակութային գործիչները «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի անունից կդիմեն ՀՀ կառավարությանը Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրի քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին լուծում տալու մտահոգությամբ(Հասցե`Տիգրան Մեծի 4, 3-րդ հարկ, «Շիրակ հայրենակցական միավուրում» ՀԿ-ի գրասենյակ, հեռ՝ 010 54 41 43): Շիրակցի մտավորականները կստորագրեն ՀՀ կառավարությանը ներկայացվող իրենց առաջարկությունների փաթեթը, որը կփոխանցվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մասնավորապես կներկայացվեն զբաղվածության, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ակտիվացման, մարզի կրթական ոլորտի, գյուղացիական տնտեսություններին դրամաշնորհային աջակցության, Գյումրու կառուցապատման, զբոսաշրջության և այլ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Շեշտադրվելու է ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված հատուկ տնտեսական գոտիներ ձևավորելու արժեքավոր գաղափարը Շիրակի մարզում իրականացնելու նպատակահարմարությունը: Գործազրկության, աղքատության, արտագաղթի և բնակչության կեսնամակարդակը բնութագրող բոլոր ցուցանիշերը ամենաբարձրն են մարզում և մասնավորապես Գյումրի քաղաքում:

Նմանատիպ նյութեր