211652_close_icon
views-count1340 դիտում article-date 19:11 22-06-2014

Կխանգարի՞ արդյոք Ադրբեջանի նախագահությունը ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակությանը

Հհուլիսի 23-28-ը կմեկնարկի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից [b]Hraparak.am[/b]-ը հետաքրքրվեցինք, թե ինչ ելույթներ ու զեկույցներ են ունենալ մեր պատվիրակության անդամները: «Օրակարգում բազմաթիվ հարցեր կան` կապված Եվրոպայի ապագայի հետ, մեդիայի նկատմամբ բռնությունների հետ և այլն: Մեր պատվիրակները բավականին ակտիվ են»,-վստահեցրեց Հերմինե Նաղդալյանը: Մեր հարցին, թե հայ պատվիրակներից բոլորը գրանցվե՞լ են ելույթների համար, Հ. Նաղդալյանն ասաց. «Այո, թերևս բոլորը ելույթների են գրվել, ամենաուշը ես եմ միացել այդ գործընթացին, որովհետև իմ իրավասությունները վերջերս են հաստատվել, և դա ինձ փոքր-ինչ խանգարելու է ելույթների իմաստով, բայցևայնպես ես պիտի ասեմ, որ նստաշրջանը բավականին ծանրաբեռնված է լինելու, և մենք մտադիր ենք ակտիվ աշխատանքներ տանել տարբեր պատվիրակությունների և քաղաքական խմբերի հետ»: Մեր դիտարկմանը, թե Ադրբեջանի` ԵԽԽՎ նախագահության կազմում գտնվելը արդյոք դժվարություններ չի՞ առաջացնի Հայաստանի պատվիրակության համար որոշակի հարցերում, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց. «Դուք շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ռոտացիոն կարգով վեց ամիսը մեկ փոփոխվող կառույց է, կարծես էստաֆետի պես Եվրոպայի խորհրդի անդամ երկրները իրար հանձնում են նախագահության իրավունքը, և ընդունված կարգ է, որ յուրաքանչյուրը իր նախագահության ժամանակահատվածում դնում է իր հանրության համար կարևոր խնդիրներ, բայց Ադրբեջանը կարծես ԵԽ բոլոր 47 երկրներից շատ ավելի տարբերվող քաղաքականություն է ընտրել, և սա, վստահաբար կարող եմ ասել, որ բացառիկ դեպք է պատմության մեջ, որ երկիրը իր նախագահությունը փորձում է օգտագործել սադրիչ գործողությունների համար` իր գործընկերների կամ հակառակորդների նկատմամբ առավելություններ ձեռք բերելու, որը բացարձակապես չընդունված գործելաոճ է» : [url=http://hraparak.am/news/view/57513.html]hraparak.am[/url]

Նմանատիպ նյութեր