211652_close_icon
views-count1654 դիտում article-date 10:28 18-04-2021

ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեցին հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեցին հայ ռազմագերիների հարցի քննարկումը։ Գրառման մեջ ասվում է․

«Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը եւ մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։

Մեր ռազմագերիների հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրը։

Հիմնական քաղաքական ուժերի միջեւ կա կոնսեսուս, որ Ադրբեջանը չհանձնելով հայ ռազմագերիներին, դրանով կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։

Ադրբեջանի ցինիկ պահվածքը, հայատյաց հայտարարությունները, հայկական զինուժի ռազմավարի ֆաշիստական ցուցահանդեսը վերջապես ստիպեցին միջազգային հանրությանը սթափվել եւ մենք պիտի անենք առավելագույնը, որպեսզի քննարկումների արդյունքը լինի շատ կոնկրետ՝ բոլոր ռազմագերիները օր առաջ պիտի ազատ արձակվեն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային...

Опубликовано Naira Zohrabyan Суббота, 17 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր