Սուրբ Պատարագ Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնի առթիվ.Ֆոտոշարք
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բարձրաստիճան հոգևորականների հետ միասին ներկա է գտնվել ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Սուրբ Էջմիածնի Կաթողիկե Սբ. Աստվածածին Մայր տաճարում մատուցված Սուրբ Պատարագին:
Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնի առթիվ Սբ. Պատարագը մատուցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնի առթիվ Սբ. Պատարագ է մատուցվում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում: