Մեքսիկայի իշխանությունները հաստատել են, որ առեւանգված 43 ուսանողները դաժանաբար սպանվել են. տեսանյութ
Մեքսիկայի դատախազությունը պաշտոնապես հաստատել է, որ սեպտեմբերին առեւանգված 43 ուսանողները սպանվել են: Խուլիգանական խմբավորումներից մեկի անդամն իրեն մեղավոր է ճանաչել: Ֆելիպե Ռոդրիգեսը խոստովանել է, որ մասնակցել է սպանությանը: Նա պատմել է, որ խմբավորման անդամները կարծել են, թե ցուցարար-ուսանողները մեկ այլ խմբավորման ներկայացուցիչներ են, այդ պատճառով էլ նրանց առեւանգել են կաշառված ոստիկանների միջոցով եւ սպանել:
Չնայած ուսանողների սպանված լինելու փաստը հաստատվել է, քննությունը շարունակվում է: Սպանվածների մարմիններն այրել են եւ մնացորդները նետել գետը: Դեռեւս հաջողվել է պարզել մեկ ուսանողի ինքնությունը: