1065 դիտում
10:42 22-06-2014
Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում
Հունիսի 21-ին մի խումբ հոգևորականներ այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:
Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել:
Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետում Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրերը հանդիպում ունեցան տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զինծառայողների հետ:
Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:
Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար` հոգևոր հայրերը հենակետի զինծառայողների փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:
Ացելության ավարտին սրբազան հայրերը ճաշակեցին զինվորական ուտեստներ, լուսանկարվեցին հենակետի անձնակազմի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
949 դիտում
09:33 19-11-2023
Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղում՝ 19 դիտակետերում
6561 դիտում
09:47 30-10-2020
Նորածնի համար միանվագ նպաստը կվճարվի նաև մայրերին, քանի որ հայրերը ռազմաճակատում են. «Ժամանակ»
Այս բաժնից
508 դիտում
15:52 25-09-2024
Փարաքարի նախկին համայնքապետն ազատ է արձակվել
760 դիտում
15:36 25-09-2024
Անպտղությունը դատավճիռ չէ. հիշի՛ր, որ հրաշքներ լինում են. «Շենգավիթ» ԲԿ
622 դիտում
14:47 25-09-2024
Եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով. Խաժակյան