211652_close_icon
views-count1065 դիտում article-date 10:00 22-06-2014

Կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ը կնվազի 2-4 աստիճանով: [img]/ups/images/0894862001403414688600269.jpg[/img] Երևանում՝ Հունիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: [img]/ups/images/0230189001403414744499923.jpg[/img]

Նմանատիպ նյութեր