211652_close_icon
views-count890 դիտում article-date 11:36 22-06-2014

Ստեղծվել է ԱԻՆ Երևանի վետերանների խորհուրդը

Արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհրդի ձևավորումից հետո ԱԻ նախարարի հանձնարարությամբ սկսվեց վետերանների խորհուրդների և մարզային կառույցների ձևավորման գործընթացը: Արդեն ձևավորվել են բոլոր մարզային կառույցները, ընտրվել են մարզային խորհուրդները և դրանց նախագահները: Հունիսի 19-ին ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ Երևանի և մայրաքաղաքի վարչական շրջանների վետերանների խորհուրդների ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին Երևանի 140 ԱԻՆ վետերաններ: Ժողովին մասնակցում էին ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը, վետերանների խորհրդի պատվավոր նախագահ Ռոբերտ Թադևոսյանը, ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ներսես Հեպոյանը, ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության ղեկավար կազմը: Մայրաքաղաքի վետերաններին ողջունեցին և հիմնադիր ժողովի աշխատանքներին հաջողություններ փոխանցվեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Հիմնադիր ժողովն ընտրեց մայրաքաղաքի` 9 հոգուց բաղկացած վետերանների խորհուրդ: ԱԻՆ Երևան քաղաքի վետերանների խորհրդի նախագահ ընտրվեց Վաչագան Սրապյանը` ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահի տեղակալը:

Նմանատիպ նյութեր