211652_close_icon
views-count1103 դիտում article-date 12:17 22-06-2014

ԱԻՆ-ում տոն է. ֆոտոշարք

Արտակարգ իրավիճակների նախարարության նշանակալի ձեռքբերումների թվում է փողային նվագախումբը, որն այս տարի նշում է իր 4-րդ տարեդարձը: Հունիսի 20-ին Արտակարգ իրավիճակների նախարարության բակում նախարարության փողային նվագախումբն ելույթ ունեցավ աշխատակիցների համար: Նվագախմբի երաժիշտները տոնական տրամադրություն փոխանցեցին ներկաներին` կատարելով տարբեր ժամանակների հայտնի և սիրված ստեղծագործություններ: 2010թ.-ին ստեղծված երաժշտության նվիրյալների այս խումբն այսօր արդեն իր ակտիվ մասնակցությունն է ունենում հանրապետական տարբեր միջոցառումներում, մասնակցում տարբեր բարեգործական համերգների, ելույթ ունենում պատվավոր հյուրերի ընդունելության, Էրեբունի-Երևան տոնակատարության, Հաղթանակի օրվա, Ամանորի, Մարտի 8-ի, Մայրության և գեղեցկության տոնի ժամանակ: Նորաստեղծ նվագախումբն իր առաջին ելույթն ունեցել է 2010թ.-ի օգոստոսին Հանրապետության հրապարակում` Ճապոնիայի կառավարության նվիրած նոր հրշեջ-մեքենաների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, և սկսել փոքրիկ, բայց հաստատուն քայլերով առաջ գնալ: Վերջերս փողային նվագախումբը Երևանում և Ստեփանակերտում կայացած Կոմիտասի 145-ամյակին նվիրված փողային նվագախմբերի հանրապետական փառատոնում պատվավոր պարգևի է արժանացել: ԱԻՆ փողային նվագախումբն իր համերգային ծրագրում ներառում է թե դասական, թե ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքներ` Ջ. Վերդի, Ա. Պիացոլա, Ա. Խաչատրյան, Տ. Մանսուրյան, Ա. Այվազյան, Ա. Մարտիրոսյան, Ա. Գևորգյան և այլն: Փոքրիկ տոնին իր մասնակցությունն ուներ նաև ԱԻՆ մշակույթի կենտրոնի պարային խումբը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր