Արայիկ Հայրապետյանի՝ «Լավանդայի Արայիկի» աննախադեպ բիզնեսն արդեն «աշխատում է»
Գործարար Արայիկ Հայրապետյանի` «Լավանդայի Արայիկի» աննախադեպ բիզնեսը Հայաստանում արդեն գործում է: Խոսքը վերաբերում է երեխաների տուրիզմին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Հայրապետյանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ խոսքը երեխաների լեզվի իմացության տուրիզմի մասին է: «Դա բիզնեսի նոր ճյուղ է. ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան այլ երկրներից երեխաների լեզվի իմացության տուրիզմ է: Այստեղի երեխաներն արտերկիր են գնում՝ լեզու սովորելու, իսկ այնտեղի երեխաներն այստեղ են գալիս»,- նշեց նա:
Տեղեկացրեց, որ ներկա պահին միայն Ռուսաստանի հայերն են մեկնել ծրագրի շրջանակներում Գերմանիայում սովորելու: «Այստեղից դեռ չեն գնացել, քանի որ Գերմանիայի դեսպանատան հետ կապված խնդիր կա:
Դեսպանատանը մտածում են, թե գնալու են, մնան այնտեղ: Իսկ օգոստոսին Գերմանիայից կգան Հայաստան»,- ասաց Ա. Հայրապետյանը:
Հարցին, թե որքան գումար կպահանջվի 1 ուսանողից, ասաց, որ միջին հաշվարկներով՝ օրական 100 եվրո: