211652_close_icon

Գյումրու քաղաքապետն աշխատանքային այցով Վրաստանում է

views-count738 դիտում article-date 11:49 21-06-2014
Այսօր` հունիսի 21 ին, աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպում ունեցավ Ախալքալաքի ղեկավարության և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գյումրի և Ախալքալաքի միջև առկա մշակույթային կապերն ավելի խորացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցը Վրաստանի հանրապետություն շարունակվում է և նախատեսված են այլ հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր