Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հունիսի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի:
[img]/ups/images/0723069001403332272975015.jpg[/img]
Երևանում հունիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-25-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
[img]/ups/images/0947675001403332334575154.jpg[/img]