211652_close_icon
views-count2011 դիտում article-date 21:24 20-06-2014

Աղմկահարույց գործով մեղադրյալի շորերի վրա սպանվածի արյունը չի եղել. Epress.am

15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի (լուսանկարում) շորերից վերցված արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ շորերի վրա սպանվածի արյունը չի եղել: Այս մասին այսօր [url=http://www.epress.am/2014/06/20/255062.html]Epress.am[/url]-ին հայտնել է Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Կարեն Կունգորցևի այն գրպանից էին վերցրել արյան նմուշը, որտեղ իբր եղել է այն դանակը, որով սպանվել է երիտասարդը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ արյան նմուշն այլ արյան խմբի է եղել», – ասել է Պապիկյանը: Փաստաբանը նշել է, որ փորձաքննության արդյունքները ստանալուց առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը հինգերորդ անգամ բավարարել է Կարեն Կունգորցևի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը: Մանրամասները՝ [url=http://www.epress.am/2014/06/20/255062.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր