211652_close_icon
views-count1018 դիտում article-date 22:27 20-06-2014

«Ինտերմուզեյ» միջազգային փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը ձեռք է բերել պայմանավորվածություններ

ՌԴ մշակույթի նախարարության և Մոսկվայի Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի թանգարանների համառուսական միավորման հրավերով՝ ս. թ. հունիսի 4-6-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մասնակցել է «Ինտերմուզեյ» միջազգային փառատոնին: Փառատոնի շրջանակում կայացած «Միջազգային փառատոնի հեռանկարները՝ որպես ԱՊՀ երկրների թանգարանների ինտեգրման հարթակ» կլոր սեղանի ընթացքում Ա. Գրիգորյանը սլայդների և երաժշտության ուղեկցությամբ ներկայացրել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի պատմությունը, գործունեությունը և ծրագրերը: Այդ օրերին, Գլինկայի անվան երաժշտական արվեստի ազգային թանգարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ Երևանում և Մոսկվայում: Ըստ նախնական պայմանավորվածության` Գլինկայի անվան ազգային թանգարանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկազմակերպի «Երկու հսկա» խորագրով ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Ֆ. Շալյապինին և Ս. Ռախմանինովին: Փառատոնի օրերին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձել է ԱՊՀ երկրների երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ:

Նմանատիպ նյութեր