211652_close_icon
views-count12442 դիտում article-date 11:55 20-06-2014

Ընկերոջ կողմից հրազենային գնդակից սպանված զինծառայողի հարազատները չեն ուզում, որ կրակած զինծառայողը պատժվի

Ընկերոջ կողմից արձակված հրազենային կրակոցից գլխի շրջանում վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանի հարազատները պատրաստվում են դիմել քննչական մարմիններին եւ հայտնել, որ իրենք սույն գործով կալանավորված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանի դեմ բողոք չունեն, քանի որ կատարվածը պատահականություն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց հարեւանները. «Պարզապես մայրը դեռ վատառողջ է, բայց մենք լսել ենք, որ իրենք նման մտադրություն ունեն»: Միևնույն ժամանակ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը ասաց, որ իրենք դեռ նման դիմում չեն ստացել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը մահացել էր ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա փոխանցել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մահ է պատճառել: Նույն հոդվածով որպես կասկածյալ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը: Կատարվում է քննություն՝ մանրամասները պարզելու ուղղությամբ: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ հենակետում ուժեղ կայծակ է եղել, եւ կրակող զինծառայողը, կայծակը շփոթելով նաեւ կրակոցների հետ, վախից կրակել է, ինչն էլ մոտ ընկերոջ մահվան պատճառ է դարձել: Մահացած զինծառայողը Նոր-Նորքի 6-րդ զանգվածից էր, իսկ կրակողը՝ Նոր Արեշից: Աշնանը երկուսն էլ պետք է զորացրվեին:

Նմանատիպ նյութեր