1373 դիտում
11:47 20-06-2014
Երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության հերթական արագաչափ սարքերը` հունիսի 30-ից
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հունիսի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհ՝ 2 արագաչափ՝ երկու ոււղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Կիևյան փողոց՝ Կիևյան և Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկից դեպի Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոց՝ Դավիթ Բեկի և Կարախանյան փողոցների խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Մ-2 «Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 328.5-րդ կմ (Քաջարան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
11:12 05-06-2014
Հունիսի 9-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր
1703 դիտում
12:04 26-02-2014
Մարտի 3-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
2001 դիտում
12:15 20-03-2014
Մարտի 24-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
Այս բաժնից
694 դիտում
22:50 24-09-2024
Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան
475 դիտում
22:23 24-09-2024
Հայ պատգամավորները Նիկոսիայում հանդիպել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ